Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու 2012 թ. ապրիլի 12-14-ը կայանալիք ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մոսկվայի տանը (Արգիշտի 7):
Ցուցահանդեսը ֆինանսավորվում է IFC-ի “Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի” շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Նախագիծը ներկայացնում է ՙէքսպոմեդիա՚ ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսի հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների եւ նորանոր տեխնոլոգիաների ցուցադրումը, աջակցությունը տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին եւ էներգաարդյունավետ սարքավորումների արտադրությանը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումը:
Այս տարի ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են բնակելի տարածքների էներգախնայողությանը ուղղված նոր վարկային հնարավորություններ, որոնք մշակվել են բանկերի հետ համագործակցության արդյունքում: Էներգաարդյունավետության ոլրտում գործող մի շարք միջազգային ընկերություններ նույնպես կներկայացվեն ցուցահանդեսի ընթացքում, ինչը կնպաստի փորձի և գիտելիքների փոխանցմանը: Ցուցահանդեսին կներգրավվեն ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ, ներդրողներ, արտադրողներ եւ ներմուծողներ:
ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի մասնակիցներին, ինչպես նաեւ հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին եւ հնարավորություններին:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
1. Էներգաարդյունավետության եւ էներգառեսուրսների խնայողության տեխնոլոգիաներ,
2. Ջերմամեկուսիչ նյութեր,
3. Ջեռուցման եւ օդափոխության սարքավորումներ,
4. Էներգախնայող լուսային տեխնիկա,
5. Էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր,
6.Կաթսաների արտադրություն:
7. էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող նախագծերի վարկավորման առաջարկներ բանկերի կողմից
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ:
Մասնակցությունն անվճար է:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2012թ. մարտի 31-ը:
Գրանցվելու եւ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՙԷքսպոմեդիա՚ ցուցահանդեսների
նախագծման կենտրոն:
Հեռ.` (+374 10) - 563 899, (+374 91) - 420 922, (+374 93) - 777 053
Ֆաքս` (+374 10) -569 244, Էլ.փոստ: energyexpo12@gmail.com
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու 2012 թ. ապրիլի 12-14-ը կայանալիք ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մոսկվայի տանը (Արգիշտի 7):Ցուցահանդեսը ֆինանսավորվում է IFC-ի “Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի” շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Նախագիծը ներկայացնում է ՙէքսպոմեդիա՚ ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսի հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների եւ նորանոր տեխնոլոգիաների ցուցադրումը, աջակցությունը տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին եւ էներգաարդյունավետ սարքավորումների արտադրությանը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումը:
Այս տարի ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են բնակելի տարածքների էներգախնայողությանը ուղղված նոր վարկային հնարավորություններ, որոնք մշակվել են բանկերի հետ համագործակցության արդյունքում: Էներգաարդյունավետության ոլրտում գործող մի շարք միջազգային ընկերություններ նույնպես կներկայացվեն ցուցահանդեսի ընթացքում, ինչը կնպաստի փորձի և գիտելիքների փոխանցմանը: Ցուցահանդեսին կներգրավվեն ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ, ներդրողներ, արտադրողներ եւ ներմուծողներ:ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012՚ ցուցահանդեսը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի մասնակիցներին, ինչպես նաեւ հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին եւ հնարավորություններին:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`1. Էներգաարդյունավետության եւ էներգառեսուրսների խնայողության տեխնոլոգիաներ,2. Ջերմամեկուսիչ նյութեր,3. Ջեռուցման եւ օդափոխության սարքավորումներ,4. Էներգախնայող լուսային տեխնիկա,5. Էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր,6.Կաթսաների արտադրություն:7. էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող նախագծերի վարկավորման առաջարկներ բանկերի կողմից
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ: Մասնակցությունն անվճար է:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2012թ. մարտի 31-ը:
Գրանցվելու եւ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՙԷքսպոմեդիա՚ ցուցահանդեսներինախագծման կենտրոն:
Հեռ.` (+374 10) - 563 899, (+374 91) - 420 922, (+374 93) - 777 053
Ֆաքս` (+374 10) -569 244,
Էլ.փոստ: energyexpo12@gmail.com